Խորհրդակցություն՝ Գեղարքունիքում․ օրակարգում նաև մարզի անվտանգության հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման մասին տեսանյութը վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել։

«Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է։ Պետք է այս տրամադրությունը փոխացենք, Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում՝ իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների, այլ մասնավորի ներգրավմամբ։

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձել ենք նաև անվտանգության միջավայրին և առկա խնդիրների լուծմանը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

--00—ԼՄ