Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

կորոնավիրուս

Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 273137 է: Այս մասին տեղեկացնում է կառավարության  stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է  6351 թեստավորում, որից 3464-ը հակամարմինների, 2887-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 129 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267015 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3601:

--00—ՄՀ