ՀԺ-ի լրագրողը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գևորգյանը:

Գևորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը:

Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը և ինչպիսի արդյունքներ է գրանցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: