Եվրո-2020-ից հետո Յոահիմ Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

սպորտ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն այս ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը:

61-ամյա գերմանացի մասնագետը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն ու 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող: Եվրո-2008-ում գերմանացիները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ ԱԱ-2010-ում ու Եվրո-2012-ում՝ բրոնզե:

Յոահիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն անցկացրել է 188 հանդիպում, տարել 120 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել 37 ոչ ոքի:

--0--ԿԿ