ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալով ավելի բարդ են դասավորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները․ 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան, ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տարածքում էժան գազ են ստանում միայն Բելառուսն ու Հայաստանը, և մինչև տարեվերջ ավարտվում է մեր պայմանագիրը։

Ռուսաստանը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, և չնայած պնդումին, որ ԱԺ ընտրությունները Պուտինը չպետք է շնորհավորի, 2017-ի ընտրություններից 1 օր հետո նա շնորհավորել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին․ «Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են ՀՀ քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, ՀՀ ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է»։ Ասվածի հետ դժվար է համաձայնել»: