Կոչ ենք անում չքաղաքանացնել այս թեման․ ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի ողբերգական դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է․

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում  չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարելու իրենց գործը:

Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին7,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր ռուսական ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։

102-րդ ռազմաբազայի զինծառայողը ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին  Գյումրիում: Նա կասկածվում է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: