ՌԴ-ն պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանը Հարավային Կովկասում․ Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

․

«Մեր երկրի համար Հարավային Կովկասը ոչ միայն աշխարհագրորեն է մոտ: Ռուսաստանը պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում»,- այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

Անիկա Սյոդերը նշել է, որ իրենք երկուստեք շահագրգռված ենք պահպանել ուղիղ աշխատանքային շփումները։ Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ կարեւոր անդամի նշանակալի դերն Անդրկովկասում հակամարտությունների իրավիճակի կարգավորման գործընթացում: 

Կոնստանտին Կոսաչովը եւ Անիկա Սյոդերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացի մասնակից կողմերի գործողությունները: Ընդգծվել է ռուս խորհրդարանականների եւ ԵԱՀԿ-ի փոխադարձ ցանկությունը` բանակցային գործընթացի միջոցով խաղաղ ճանապարհով օժանդակելու հակամարտությունների լուծմանը:

--00--ԱՀ