Մարտակերտում, Ասկերանի, Մարտունու հարակից տարածքներում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում: 

Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում:

Տեղեկատու հեռախոսահամարներ-911,101,112:

--00—ԼՄ