Արցախի ՊԲ շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։

Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։

Բակո Սահակյանի հրամանով էլ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի  պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, նոր հրամանատարն է Կարեն Աբրահամյանը: