Վախենամ`չհասնենք ընտրության, թուրքն ամեն վարկյան կարող է երկրորդ պատերազմ հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Բանակը վճռական է և չի ենթարկվում իշխանությանը։ Այդ գործընթացը, որպես կանոն, վերջանում է վատ։ Այս կարծիքին է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելով, ծագած խնդիրները չեն լուծվելու։ Կառավարության հրաժարականը շարունակելու են պահանջել մյուս զինվորականները։

«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մի քանի աածականներ գնում և փորձում են նրան ձերբակալել։ Այստեղ կարող է արյուն թափվել։ Եթե մեր հակառակորդներն ուզենան, կարող են օգտվել այս առիթից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ամեն վայրկյան թուրքը և ադրբեջանցին կարող են մտնել Հայաստան, երկրորդ պատերազմ հայտարարել։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ