«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը:

Թափուր պաշտոնի մրցույթը նախարարությունում անցկացվել էր դեկտեմբերի 11-ին: Հաղթող էին ճանաչվել մրցույթին մասնակցած բոլոր երեք թեկնածուները՝ նշված բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և նախարարության լուծարված ստորաբաժանումներից մեկի՝ պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը:

Օրենքով սահմանված կարգով՝ երեք հաղթողների միջև ընտրություն պետք է կատարեր նախարարը՝ եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը պաշտոնից ազատվել էր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված հայտարարվել հետախուզում:

Thumbnail