Ցուցադրական պարապմունքներ 4-րդ զորամիավորումում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

զինվոր

Մարտի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ջոկերի կազմով անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Տեսական և գործնական ստուգողական պարապմունքները միտված էին անձնակազմի մասնագիտական ունակությունների ամրապնդմանն ու պատրաստության մակարդակի բարձրացմանը, համատեղ խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը։

Պարապմունքների ընթացքում խաղարկվել է նաև պատերազմական գործողություններին մոտեցված վարժանք։ Զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները։

--00--ԱԹ