Կենտրոնական բանկն այս տարվա համար մոտ 5 % տնտեսական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բարձր է՝ 5 տոկոսի շրջանակում: Այս մասին «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակում, վերջին եռամսյակի դրությամբ 6,5 տոկոսից ավելի է տնտեսական աճ: Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաև պոտենցիալ աճի հնարավորությունները: Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք», - ասել է Երիցյանը՝ կանխատեսելով, որ տնտեսական աճը մի քանի տարում կարագանա։