Հայրենիք ենք կորցնում, բայց միայն գոռոցներ ենք լսում ընդդիմության և իշխանության կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Դերասան Սամվել Թոփալյանի հետ 24TV-ի եթերում քննարկել ենք վերջին մեկ տարվա ընթացքում արվեստի բնագավառում ստեղծված դժվարությունները՝ պայմանավորված համավարակով և պատերազմով։

«Փետրվարից սկսած Մալյան թատրոնում կարողանում ենք ներկայացումներ խաղալ, որոնք ացնում են լեփ-լեցուն դահլիճում: Տեսնում ես, որ այս ծանր վիճակից դուրս գալու, լույս տեսնելու և առաջ քայլելու մղում կա մարդկանց մեջ»,- ասել է Թոփալյանը:    

Դերասանն, անդրադառնալով ներքաղաքական այս ճգնաժամին, նկատել է՝ նախ պետք է ճանաչենք ինքներս մեզ, կարողանանք բուժվել, ազատվել մեր արատներից․ ինքնաճանաչողության խնդիրը ղեկավարներով չի պայմանավորվում, այլ մեզանով։

«Հայրենիք ենք կորցնում, բայց միայն գոռոցներ ենք լսում և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից: Ովքեր պատասխանատվություն են վերցրել, չգիտենք՝ ուր են ուզում տանել այս ազգին: Այս օրհասական պահին աթո՞ռն է կարևոր, աթոռից գցե՞լը, թե՞ հայրենիքը: Ո՛չ Նիկոլի մասին եմ ուզում խոսել, ո՛չ էլ ընդդիմության, որևէ բևեռի չեմ հավատում: Մենք կարող առաջնորդ չունեցանք և չունենք»,- նշել է Սամվել Թոփալյան:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ