ԱԳՆ շենքի տանիքին դիպուկահարներ են կանգնած. պատրաստվում են Փաշինյանի այցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

դիպուկահար

ԱԳՆ շենքի տանիքին դիպուկահարներ են կանգնած. Նիկոլ Փաշինյանը 40 րոպեից նախարարություն է գնալու: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է ԱԳՆ: Շարժումը կոչ էր արել հավաքվել 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց։

--00--ԱԹ