Սարգսյանն ու Փաշինյանն անդրադարձել են արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացմանը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

--00—ՄՀ