Ակցիաների ժամանակ անվտանգության աշխատակիցների գործողությունները հիշեցնում են «մայդանը»

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

«Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված ավտանգության աշխատակիցների անթաքույց և ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները:

Լավ կլիներ թե՛ իշխանությունները, և թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը,իսկ եթե ծանոթ չեն խորհուրդ կտամ ծանոթանալ»: 

--00—ՄՀ