ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News
Passport Index-ը կազմել է երկրների հյուրընկալության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե քանի երկրի քաղաքացի կարող է տվյալ երկիր այցելել առանց վիզայի։ Ըստ վարկանշային աղյուսակի՝ Հայաստանը 29-րդ տեղում է, զիջում է Թուրքիային, որը 22-րդ տեղում է, և Իրանին, որը 12-րդ տեղում է, առաջ է Վրաստանից, որը 51-րդ տեղում է, և Ադրբեջանից, որ 87-րդ տեղում է:
Ռուսաստանն այդ ցանկում զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, ԱՄՆ-ն 82-րդը:
Առաջին տեղում Կոմորյան կղզիներն են։ Այստեղ մուտքի ազատ ռեժիմը վավեր է 198 երկրների՝ աշխարհի բոլոր քաղաքացիների համար: