ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aliq.ge լրատվամիջոցը:
Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին պատվաստանյութ:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ: Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները:
--00--ԱՀ