Ադրբեջանը սկսել է զորավարժությունները. հայկական կողմում կմեկնարկի մարտի 16-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

1

Ադրբեջանական բանակն այսօր՝ մարտի 15-ին, սկսում է օպերատիվ մարտավարական զորավարժություններ, որին, ըստ այդ երկրի պաշտպանության նախարարության, մասնակցում են մինչև 10 հազար զինծառայողներ, մոտ հարյուր միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 հրթիռային և հրետանային կայաններ, ինչպես նաև մինչև 30 միավոր ռազմական ավիացիա։ 

Հիշեցնենք, որ մարտի 16-ից հայկական կողմը բոլոր օպերացիոն ուղղություններով նույնպես սկսում է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, որին մասնակցում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

--00—ԼՄ