Արյան գնդեր՝ «AstraZeneca»-ով պատվաստվածների մոտ․ Նիդեռլանդները հետաձգել է պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

աստրա

Նիդեռլանդները 2 շաբաթով՝ մինչև մարտի 28-ը, կկասեցնի «AstraZeneca» ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը՝ դեղամիջոցով պատվաստման 43 հազար նշանակումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դեղամիջոցների հոլանդական վարչությունը (CBG) որպես նախազգուշական միջոց և հետագա հետաքննության սպասումով խորհուրդ է տվել դադարեցնել կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործումը»,- նշված է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե «AstraZeneca»-ով պատվաստվածների մոտ արյան գունդ է առաջացել: Սակայն ընկերությունը դա չի հաստատել, նշել է, որ պատվաստանյութ ստացած 17 միլիոնների շրջանում նման դեպքերի թիվը «ավելի ցածր է, քան կարելի էր ակնկալել»:

--00—ԼՄ