ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News
Միաժամանակ ՀՀ և Վրաստանի անձնագիր ունեցող ջավախահայերը դժվար կածության մեջ են հայտնվել. նրանց պարտադրում են ծառայել Հայստանի բանակում կամ պատիժ կրել չծառայելու պատճառով։ Այդ մասին նրանք հայտարարել են բողոքի ակցիայի ժամանակ՝ փակելով հայ-վրացական սահմանը և ասելով, որ այն փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հանդիպում լինի Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ:
Ըստ նրանց՝ միայն այդ կերպ լուծում կտրվի երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, քանի որ շատերն այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Ցուցարարները բողոքում են՝ այն երիտասարդները, որոնք երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:
«Արգելում են մեզ Վրաստան մտնել, մեր տղաներին բռնում, պատասխանատվության են ենթարկում՝ կա՛մ 5 տարի պիտի նստեն, կա՛մ պիտի Հայաստանի բանակում ծառայեն: Այս երկու տարբերակն է:
Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու, մենք դրա համար ենք հավաքվել»,- ասում է
ցուցարարներից մեկը: