Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

Դավթաշենի բաժանմունքում այսօր՝ մարտի 15-ին ժամը 12:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ  Դավթաշեն 3-րդ թաղամասի  30 շենքի բակում տղամարդու դի կա: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են  նույն թաղամասի բնակիչ,  30-ամյա Անուշավան Ք.-ի դին Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է,  թե՞ դժբախտ պատահար։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ,  այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

--00--ԱՀ