Սենսացիոն բացահայտում է լինելու․ Թովմասյանն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակելու․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16,  24News

թագուհի

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիստերի դահլիճի հարեւանությամբ գտնվող սրահում հանդես եմ գալու ուշագրավ փաստաթղթի հրապարակման վերաբերյալ բրիֆինգով»,- երեկ հայտարարություն էր տարածել պատգամավորը։

Թովմասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա շրջապատից տեղեկացանք, որ խոսքը միջազգային կառույցներից ստացված մի փաստաթղթի մասին է, որը, իր կարծիքով, սենսացիոն բովանդակություն ունի եւ ապտակ է լինելու Հայաստանի Հանրապետությանն ու գործող իշխանություններին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահները փորձում են գործեր հարուցել Թովմասյանի եւ նրա մերձավորների նկատմամբ` հարկերից խուսափելու կամ անօրինական ձեռնարկատիրությանն առնչվող հոդվածներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ