ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։
Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։
Հորդոր վարորդներին՝ նշված հատվածում երթևեկելիս ուշադի՛ր եղեք։
--00—ԼՄ