Ադրբեջանում ձերբակալել են ազգային հերոս Ռովշան Ակբարովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

տարածաշրջան

Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Գեներալ Ռովշան Ակբարովը մեղադրվում է 19 տարվա վաղեմության դիտավորյալ սպանության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ակբարովը 2001 թվականին Կիեւում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության գործում կասկածյալներից մեկն է:

--0--ԿԿ