Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում ոչնչացրել են 120 պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

նկար

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախորդ օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ հրաձգարանում ռուս զինծառայողները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողություններին համապատասխանող անվտանգության  անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող ներգրավված է ամեն օր պայթուցիկ առարկաների չեզոքացման աշխատանքներում, հաղորդում է գերատեսչությունը։

--00—ԼՄ