Անօթևան արցախցիներին տնով ապահովելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 26-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

նկար

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ Արցախի Հանրապետության շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացի վերջնաժամկետը մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ է:

Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:

Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն՝ հայտնում են նախարարությունից:

--00—ԼՄ