Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել ձորը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում «ՎԱԶ» 2106 մակնիշի 05 ԼՕ 828 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Thumbnail

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրակարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար դեպքի վայր է ժամանել հատուկ վերամբարձ կռունկով քարշակ-ավտոմեքենա:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: