Արցախի պատգամավորները Մոսկվայում հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Արցախ

Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակի, հումանիտար և անվտանգային մարտահրավերների շուրջ քննարկում ենք ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Կարևորել ենք Արցախի և Ռուսատանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ոչ միայն անվտանգության, այլ նաև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտները»,- գրել է ԱԺ պատգամավորը:

--0--ԿԿ