Զանգեզուրի գրավումը նոր նպատակ է Ալիևի համար․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Տարածաշրջանում կան կետեր, որոնք ամեն պահի կարող են վերածվել տաք պատերազմի։ Մի քանի կարևոր օջախներում պատերազմական գործողությունները լիովին չեն դադարել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Չկան հիմքեր կայուն խաղաղություն ստեղծելու համար։ Որքան էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդպես չէ»,- ասել է նա։ 

Անդրադառնալով Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի վերաբերյալ մեկնաբանություններին՝ Մելքոնյանն ասել է․«Հիմա մենք ունենք անկայուն իրավիճակ։ Թուրքիային զսպել հնարավոր չէ։ Այս պարագայում բացառել, որ նոր պատերազմ կսկսի, չի կարելի, բայց մյուս կողմից պետք է ֆիքսենք, որ ՀՀ-ի դեմ պատերազմը միայն պատերազմ չի լինելու մեր դեմ։ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ, նրան սանձելու մեխանիզմները նվազել են։ 

Թուրքիայից ամեն պահի կարելի է թեժացումներ սպասել։ Եթե Թուրքիան շարունակում է թեժացնել ապակայունացնող քաղաքականությունը, ապա նույն ոճը կշարունակի Ադրբեջանը։ Իսկ Զանգեզուրը գրավելու միֆը՝ նոր նպատակ է նրա համար»,- կարծում է թուրքագետը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ