Հաղթանակս նվիրվում եմ մեծ սրտով մարդուն՝ Շառլ Ազնավուրին․ ըմբիշ Միհրան Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին Սամարայում կայացած «Մարտ՝ Վոլգայում» մրցաշարի ժամանակ օլիմպիական արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 2-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում (MMA)։ Նա  առավելության է հասնել 25-ամյա Եվգենի Պերեպեչինի նկատմամբ: Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրել է մենամարտը։ Գրանցվել է տեխնիկական նոկաուտ։

Մենամերտից հետո մարզիկը գրառում է արել Instagram-ի էջում՝ նշելով, որ իր հաղթանակը նվիրում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: 

«Հաղթանակը նվիրվում է մեծ վարպետ և մեծ սրտով մարդուն՝ Շառլ Ազնավուրին», - գրել է մարզիկը: