Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու շուրջ 300 կրկնակի դրական թեստի արդյունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնել է, որ այս պահին ունենք կորոնավիրուսով վարակման մոտ 300 կրկնակի դրական թեստի արդյունք։

«Գնահատական տալ՝ արդյոք դա կրկնավարա՞կ է, թե՞ դեռ վարակը մարդու օրգանիզմից դուրս չի եկել, ուսումնասիրություն ենք իրականացնում, երբ լինեն արդյունքները, անպայման կհրապարակենք», - ասել է նախարարը և հավելել, որ միջինը 90 օր պետք է անցած լինի առաջին թեստից, որպեսզի խոսք լինի կրկնավարակի մասին։

Հիշեցնենք, որ մարտի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 181 հազար 165 դեպք: Ապաքինվել է 167 հազար 168 մարդ, այս պահին բուժվում է 9830 մարդ։ Նախօրեին վարակվածների ընդհանուր թիվը 725 է, մահացածներինը՝ 26 մարդ:

--0--ԿԿ