Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

Զուրաբիշվիլի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ դարավոր բարեկամության և բարիդրացիական ավանդույթների վրա հիմնված փոխգործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, որը նպաստում է մեր պետությունների միջև համագործակցության բազմաբնույթ հարցերի անկեղծ և կառուցողական քննարկումներին:

Համոզված եմ, որ, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, կարող ենք մեր նշանակալի ներդրումն ունենալ երկու երկրների միջև հնարավոր բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման մեջ»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

  --00—ՄՀ