Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է «Աստրազենեկա»-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով: Այս մասին գրել է 1TV.ge-ն։

Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նախագահին դիմավորել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն և հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

 --00—ՄՀ