ԱԳՆ-ում իրանցի պաշտոնյաների հետ քննարկել են տարածաշրջանային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

ԱԳՆ

Մարտի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հայ-իրանական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվել են երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև՝ գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծել ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և իրանցի իր պաշտոնակցի առանձնազրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Քննարկվել են մարդու իրավունքներին, մշակութային փոխգործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը հատկապես բարձ են գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի հիմքում ընկած են հայ-իրանական մշակութային և քաղաքակրթական կապերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային քաղաքական օրակարգի մի շարք հիմնահարցերի։

 --00—ՄՀ