Պայքարը շարունակվում է, վաղը հանդես կգամ հայտարարությամբ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

․

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղը` մարտի 19-ին, հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին Սաղաթելյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Պայքարը շարունակվում է։ Վաղը հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

--00--ԱՀ