Փաշինյանի փախուստը երկիրը կտանի ավելի մեծ ցնցումների․ Տեր-Պետրոսյանը նոր կոնֆլիկտ է սրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերածվելու են «բազարի»։ Ինչպես 2018թ․-ին՝ թալանչի ես, թալանչի չեմ, հիմա էլ՝ դավաճան ես, դավաճան չեմ տիրույթում են անցնելու։ Եվ նոր ուժերը, որոնք ունեն Հայաստանի զարգացման վերաբերյալ պատկերացումներ, այս դիսկուրսի մեջ չեն երևալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

«Դավաճան եք-դավաճան չեք շուխուրը դնելու են, և սրա կողքին այն կուսակցություններին, որոնք փորձելու են խոսել տնտեսության, քաղաքական կյանքի կազմակերպման մասին, չեն լսելու։ Այս իմաստով սա իրավիճակային, ոչ թե հիմնարար լուծում է։ Առավել ևս, եթե գնալու են նախկին «Ընտրական օրենսգրքով», ունենալու ենք ավելի վատ խորհրդարան։ Սկսելու են աշխատել քրեաօլիգարխիկ տարրերը։ Գոնե խորհրդարանական ուժերը հանկարծ ինտրիգներ չանեն, և գնան նոր «Ընտրական օրենսգիրքն» ընդունելու ճանապարհով»,- ընդգծել է նա։

Խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկի մասին՝ Սուքիասյանը նկատել է, որ երկրից փախչելը ելք չէ։

«Նրա առաջարկներն էլ են տապալվելու։ Անընդհատ լարվածության է տարածում։ Փաշինյանի փախուստը երկիրը կդնի ավելի մեծ ցնցումների մեջ։ Տեր-Պետրոսյանը նոր կոնֆլիկտ է սրում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ