Ի տարբերություն իշխանության անդամների դատարկ խոսքերի՝ Սյունիքի համայնքապետերը կռիվ են տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով օրերս է վերադարձել Արցախից, տպավորություն է ստացել, որ այնտեղ հայկական ներկայությունը նվազագույնի է հասցված, մինչև Ստեփանակերտ հայկական որևէ դրոշ չկա: Նրա կարծիքով՝ Հայաստանում շատերն անգամ Արցախ բառն են մոռացել, իսկ ՀՀ ԱԺ-ն կարգավիճակի մասով որևէ հայտարարություն չի արել:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Արցախն ասես ԱԺ օրակարգից դուրս լինի: «Ամենատարբեր, ոչ օրակարգային հարցեր ու նախագծեր են բերում-քննարկում, այնինչ պատերազմի հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ Սյունիքի համայնքապետերի մասին արած հայտարարությանը, Գրիգորյանը հստակեցրեց. «Մինչ որոշները սուրճ էին վայելում, Սյունիքի համայնքապետերը վաղուց սահմանին էին: Եվ ի տարբերություն իշխանության անդամների դատարկ խոսքերի՝ Սյունիքի համայնքապետերը կռիվ են տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ