ՀՖՖ-ին հորդորում ենք անել ամեն ինչ «Լոռի» ակումբի օրինական դիրքը վերականգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Thumbnail

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

«Հետևելով հայկական ֆուտբոլային կյանքում վերջին ընթացքում տեղի ունեցող աղետալի զարգացումներին և «Լոռի» ՖԱ-ի հանդեպ անարդար քայլերին Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներն առաջարկել էին ավագանու կողմից ՀՖՖ-ին ուղղված ուղերձով հանդես գալ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հայտնի դարձած իրողությունների պատճառով խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը և առանց մեզ ուղերձը այդպես էլ մնաց թղթի վրա, հարկ ենք համարում նույն ուղերձը հղել մեր խմբակցության անունից և կոչ ենք անում ավագանու գործընկերներ խմբակցություններին միանալ մեզ։

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային ուղղված Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության

ՈւՂԵՐՁԸ

Մշտապես հետևելով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում ակտիվ գործունեություն ծավալող «Լոռի» ֆուտբոլային ակումբի աշխատանքին, ոգևորվելով թիմի նորանոր հաջուղություններով ու մասնագիտական ձեռբերումներով, անասելի հիասթափություն ապրեցինք, տեղեկանալով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից «Լոռի» ակումբի հանդեպ ունեցած խտրական վերաբերմունքի և արհամարհական կեցվածքի մասին, որի պատճառով թիմը ստիպված է եղել գնալ ծայրահեղ քայլի և հրաժարվել ՀՀ ֆուտբոլի առաջնության հետագա մասնակցությունից։

Քաջ գիտակցելով, որ մարզաշխարհի ներկայացուցիչներին նման որոշումը շատ ծանր է տրվել, հատկապես, որ թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար և ինչ-որ տեղ նրանք նաև ստիպված են եղել գնալ այդ քայլին, որպեսզի բարձրաձայնեն երկար ժամանակ անլուծելի մնացող խնդիրը, որպես Վանաձոր համայնքի ավագանու անդամներ դատապարտում ենք սպորտային ոլորտում այսպիսի անարդար և ընտրողական մոտեցումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հորդորում անմիջապես միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ և ամենն անել «Լոռի» ակումբի օրինական դիրքը վերականգնելու համար»։

--00--ԱՀ