Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման բանակցություններից․ Դավիթ Մաթևոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պաշտոնական գրությամբ հրաժարվել են «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից:

«Այսօր՝ 21.03.21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից։

2018-ից առ այսօր, չնայած մեր ԲՈԼՈՐ ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել և չի փոխվի: Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես ՄԱՐԴԿԱՆՑ ու ՀԱՆՐՈւԹՅԱՆԸ, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին՝ բոլորին, որ ՄՇԱԿՈւՅԹԻ ու ԲԱՆի ու ՀՐԱՆՏԻ արժեքն ու դերը հասկանում են։ Մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես՝ այդ ֆինանսավորմամբ: ԱՌԱՋ. ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ մեր Կենտրոնը»:

--00—ԼՄ