ԲՈԿ–ը շուտով նոր նախագահ կունենա. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

հասարակական

Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով նախագահ կունենա։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Սմբատ Գոգյանից հետո ԲՈԿ–ը մինչ օրս նախագահ չունի։

Նախարարը չշտապեց նշել, թե ով կլինի ԲՈԿ նոր նախագահը։

Վարդան Դումանյանը չցանկացավ մեկնաբանել ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի կողմից գրագողության վերաբերյալ այսօր  արված հայտարարությունը, թե իր պաշտոնավարումից հետո գրագողություն արած ԿԳՄՍ աշխատակիցը ստացել է գիտական աստիճան։ Նախարարն ասաց, թե կարող է խոսել միայն իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների մասին:

«Ես կարող եմ ասել, որ նախարարության գործընթացները գնում են կարգին համապատասխան, դա դուր է գալիս մեր գործընկերոջը, թե դուր չի գալիս՝ այլ խնդիր է, բայց որ ցանկացած որոշում եւ գործընթաց պետք է լինի գոյություն ունեցող գործող կարգերին համապատասխան՝ դա փաստ է։ Այդ սկզբունքը կա եւ շարունակվում է։ Իհարկե, կան որոշակի կարգեր, որոնք վերանայման կարիք ունեն եւ շուտով կվերանայվեն»,–հավելեց Դումանյանը։

--0--ԿԿ