Լոնդոնի մետրոյում Շուշին ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են․ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

․

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Լոնդոնի մետրոյում տեղ գտած ադրբեջանական գովազդային պաստառները, ըստ որոնց՝ Շուշին ադրբեջանական մշակութային կենտրոն է։

--00--ԱՀ