Ծառուկյանն ասել է՝ 13-ը լավ թիվ չէ, ուստի որոշել են կանգնել հունիսի 20-ի վրա․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը վերջին անգամ նույնպես շատ կարճ է տեւել։ Կրկին Ծառուկյանն ասել է, որ եկել է նրա հրաժարականի մասին խոսելու, Փաշինյանն ասել է՝ գնում ենք ընտրությունների, եկեք քննարկենք, որ թեկնածու չեք առաջադրելու, եւ օրը որոշենք։

Մենք նախապես գրել էինք, որ քննարկվում է հունիսի առաջին կամ երկրորդ կիրակի օրը ընտրություն նշանակելու հարցը՝ հունիսի 6 կամ հունիսի 13։ Բանն այն է, որ ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման, իսկ հրաժարական տալու դեպքում, եթե անգամ ՀՀ վարչապետի ԺՊ լինի, Պուտինը նրան չէր ընդունի, ուստի այդ օրը նա պետք է լիարժեք վարչապետ լինի, ինչը նշանակում է, որ կարող է հրաժարական տալ այցից հետո միայն, ապա երկու շաբաթից պետք է կրկնի հրաժարականը, այդ իսկ պատճառով հունիսի 6-ը դուրս է եկել։

Իսկ հունիսի 13-ին չի համաձայնել Ծառուկյանը, ասելով՝ 13 թիվը լավ թիվ չէ, ուստի որոշել են կանգնել 20-ի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ