Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

որսորդական

Մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին աշխատակիցները բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացրել են շրջայցեր։

Տեսչական մարմնից հայտնում են, որ արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։ Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։ Կոնկրետ դեպքերով քննությունների արդյունքում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ և կներկայացվեն բնությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ։ Որսագողության դեպքերը կապված են եղել տափաստանային արտույտների ապօրինի որսի հետ։ Վարույթներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 --00—ՄՀ