Որոնողական աշխատանքները վերսկսվել են․ անհետ կորածներին 1 ջոկատով կփնտրեն Հադրութի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դի

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ 

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:

--00—ԼՄ