ՍԴ-ն բուռն բանավեճից հետո որոշեց Քոչարյանի հայցը քննել դռնփակ, գրավոր ընթացակարգով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 301. 1 հոդվածի սահմանադրականության հարցը։

Նիստի մեկնարկին դատավորներ Արևիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը միջնորդեցին գործը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն ու Ռոբերտ Քոչարյանի անձը:

Քննարկումների արդյունքում հարցը դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար, որոշում չընդունվեց և նիստը շարունակվեց գրավոր ընթացակարգով:

Նշենք նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում սույն գործին, որովհետև նրա վերաբերյալ կայացվել է մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում։

--0--ԿԿ