Դոլարը նախորդ օրվա համեմատ թանկացել է, եվրոն, ֆունտը, ռուբլին՝ էժանացել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի՝ դոլարի փոխարժեքը մարտի 23-ին կազմել է 528.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 727.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.89 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  437.05 դրամ, ոսկի՝  29,478.87 դրամ, պլատին՝ 20,086.69 դրամ:

--00—ԼՄ