Արժեքները խեղդվում են ստամոքսում, ապագային միտված ընտրություն չի լինելու. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Արժեքային առումով այս ընտրությունները տապալված են։ Ունենք հասարակություն (որը տարիներ շարունակ գործող էլիտայի հետևանքն է), որտեղ մեծամասնությունը տարբեր արժեքներ խեղդել է ստամոքսում։ Դժվար է ակնկալել, որ հասարակության այդ հոծ զանգվածը կարող է ապագային միտված ընտրություն կատարել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա հասարակությանը պայմանական բաժանել է երեք շերտի, որոնք միմյանցից ունեն 180° գաղափարական տարբերություն՝ պայմանավորված իրենց կրթական ցենզով, սոցիալ-տնտեսական վիճակով և այլն։ Հետևաբար, ըստ նրա, քաղաքական էլիտան պետք է հստակ սահմանի իր համար, թե ինչպիսի հասարակություն, ինչպիսի քաղաքական համակարգ է ուզում տեսնել։

Պետրոսյանի համոզմունքն այն է, որ ապագայի վերաբերյալ մենք կոնսեսուս  չունենք և չգիտենք՝ ուր ենք ուզում գնալ։ Արդյունքում տեղի է ունենում արժեքային համակարգի քայքայում։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն ընտրությունները չի համարում ապագային միտված գործընթաց՝ ընդգծելով, որ դրանք քաղաքական հերթական արարողակարգ են դառնալու։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ