ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

կորոնավիրուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պետության ղեկավարը կունենա լիարժեք աշխատանքային օր:

Ըստ Պեսկովի՝ պատվաստումից հետո Պուտինն իրեն լավ է զգում և աշխատելու է ամբողջական գրաֆիկով։

Սակայն պարզ չէ, թե ՌԴ նախագահը ռուսական երեք պատվաստանյութերից որն է ընտրել:

--0--ԿԿ